Մեր մասին

Ամենահամեղը բնականն է, իսկ սիրով ստեղծվածը՝ ամենաառողջարարը։
Համեղ ուտելիքի գաղտնիքը ոչ թե բաղադրատոմսն է, այլ մթերքի որակը։

Koriz-ի միջոցով դու կարող ես ընտրել ու պատվիրել բնամթերք անգամ ամենահեռավոր գյուղերից, ջերմոցներից ու դաշտերից, որոնք կառաքվեն քաղաքի յուրաքանչյուր կետ։

Հայ գյուղացիները Koriz-ի շնորհիվ ներկայացնում են իրենց արտադրանքն ու գյուղը։ Koriz-ը քեզ թույլ կտա ծանոթանալ մեր բնամթերքների լայն տեսականու հետ ու տեղեկանալ ներկայացվածի աճեցման վայրից՝ ստանալով քեզ հետաքրքրող բոլոր մանրամասները։

Koriz-ը քեզ դարձնում է մեկ հպման հեռավորության վրա՝ ամենաբնական ու առողջարար մթերքներից։

“Koriz”-ը Ակբա Ֆեդերացիայի կողմից մշակված օնլայն հարթակ է ու հավելված։

Որակով ու առողջ մթերք գտնելու համար այսօր պետք չէ շատ հեռու գնալ՝ ամեն ինչ կարող է հասանելի դառնալ հենց այս պահին ու հենց քո տանը։ Պետք է ընդամենը ներբառնել Koriz հավելվածը կամ այցելել koriz.app կայք։

App Store և Google Play հարթակներում փնտրե՛ք koriz անվանումը՝ IOS, android: ​

Պատվերներն առաքվում են ամեն օր, բացի կիրակի օրերից։ Առաքման արժեքը կազմում է 700 դրամ, 15 000 դրամից ավել արժողության գնումներ կատարելիս առաքումը կատարվում է անվճար։

Դուք պատվիրում եք՝ մենք առաքում ենք անմիջապես գյուղացուց ամենաթարմ և համեղ մթերքները: