Հաճախորդի իրավունքները

1.1. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները՝ Հավելվածում և իր ինտերնետային Կայքում (http://acba-federation.am/)՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք հրապարակվելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Հավելվածի օգտագործումը: Հավելվածը ներբեռնելը և այն չհեռացնելը, Հավելվածում գրանցվելը, Ծառայություններից օգտվելը կհամարվեն Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը

ԳԼՈՒԽ 2. ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

2.1. Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Ծառայություններից:

2.2. Եթե Դուք լրիվ գործունակ չեք կամ չեք կարող ինքնուրույն օգտվել Ծառայություններից, ապա դրանցից օգտվելու համար Դուք պետք է նախապես ստանաք ձեր օրինական ներկայացուցիչների համաձայնությունը կամ Ձեր օրինական ներկայացուցիչները հանդես կգան Ձեր անունից։

2.3. Եթե Դուք հանդիսանում եք իրավաբանական անձի ներկայացուցիչ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից՝ օգտվելու Ծառայություններից:

2.4. Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի գրանցված յուրաքանչյուր օգտագործող Մեր կողմից կդիտարկվի, որպես լրիվ գործունակ և իրավասու։

2.5. Սույն Գլխի յուրաքանչյուր խախտման դեպքում ամբողջական պատասխանատվությունը կրում եք Դուք:

ԳԼՈՒԽ 3. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Koriz -ը հնարավորություն է տալիս օգտատերերին պատվիրել մթերքներ և ապրանքներ ՀՀ գյուղական համայնքներում գործունեություն ծավալող անձանցին՝անմիջապես գյուղացուց: Koriz-ի միջոցով օգտատերը ծանոթանում է մթերքների և ապրանքների տեսականուն, հակիրճ նկարագրին, ինչպես նաև այն արտադրողներին կամ մշակողներին:

3.2. Korizը հնարավորություն է տալիս Օգտատիրոջը.

· գնատահել առաքված մթերքների և ապրանքների որակը,

· սահմանված օրերի ընթացքում չեղարկել պատվերը,

· ուղարկել հաղորդագրություն հետադարձ կապի միջոցով,

· ներկայացնել առաջարկություններ այն մթերքների և ապրանքների վերաբերյալ, որոնք բացակայում են Հավելվածի մեջ և որոնք կցանկանար գնել,

· տեսնել տվյալ օրվա ընթացքում ամենահաճախ գնված մթերքները և ապրանքները, դրանց ակցիաները,

· Տեսնել վաճառված մթերքների և ապրանքների քանակը, առկա քանակը և գնորդների թիվը յուրաքանչյուր մթերքի և ապրանքի համար։

3.3. Հավելվածը հասանելի է անվճար ներբեռնելու համար: Օգտատերը գրանցվում է նշելով անուն ազգանուն, հեռախոսի համար: Գրանցումը հաստատվում է sms հաղորդագրության միջոցով ստացված թվային կոդի գեներացման միջոցով:

3.4. Koriz-ում մատակարարների, վերջիններիս կողմից առաջարկվող մթերքների մասին ողջ տեղեկատվությունը մուտքագրվում է Ակբա Ֆեդերացիայի կողմի: Մատակարարները առանձին ծրագրային հասանելիության միջոցով կարող են միայն ավելացնել/պակասեցնել իրենց կողմից առաջարկվող մթերքների և ապրանքների քանակությունը:

ԳԼՈՒԽ 4. ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՉԵՂԱՐԿՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1. Պատվերների առաքումն իրականացվում է մասնագիտացված առաքման ընկերության կողմից: Առաքումների իրականացման հաճախականությունը կարող է փոփոխվել բիզնես նպատակներից կախված: Պատվիրատուն տեսնում է առաքման մոտակա օրը պատվերը հաստատելուց առաջ, իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ վճարումն իրականացնելուց առաջ:

4.2. Պատվիրատուն կարող է չեղարկել պատվիրված ապրանքը մինչև յուրքանաչյուր առաքման օրվան նախորդող օրվա ժամը 14:00-ն:

4.3. Պատվիրատուի կողմից ապրանքների դիմաց անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում պատվերի չեղարկելիս գումարի վերադարձը կատարվում է համաձայն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գործող ընթացակարգերի:

4.4. Առաքումն իրականացվում է Պատվիրատույի կողմից Հավելվածում մուտքագրված հասցեով, Հավելվածում նշված ամսաթվերին և Պատվիրատուի հետ համաձայնեցված ժամին։

ԳԼՈՒԽ 5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ և ՎՃԱՐԻ ԿԱՐԳԸ

5.1. Պատվիրատուն կարող է վճարել պատվերի համար կանխիկ և անկանխիկ եղանակով:

5.2. Անկանխիկ եղանակով վճարումն իրականացվում է «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ օնլայն Pos տերմինալի միջոցով:

5.3. Կանխիկ եղանակով վճարման դեպքում Պատվիրատուն գումարը վճարում է պատվերների առաքումը ստանալու պահին՝ առձեռն եղանակով։

ԳԼՈՒԽ 6. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳԸ

6.1. Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը կամ վերջինիս գործընկեր կազմակերպություններին ներկայացնել բողոքներ և պահանջներ, այդ թվում՝ Պատվերի կորստի դեպքում պատճառված վնասը հատուցելու պահանջներ։

6.2. Բողոքները և պահանջները կարող են ներկայացվել գրավոր, հեռախոսազանգով կամ էլեկտրոնային հաղորդակցության եղանակներով։ Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս` Ընկերությունը իրավունք ունի Հաճախորդից (օրինական ներկայացուցիչը) պահանջել ներկայացնել վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ և բողոքի քննության համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

6.3. Ցանկացած պարագայում Հաճախորդը, անկախ հաղորդակցման ձևից (գրավոր պահանջ, հեռախոսազանգ, սոցիալական կայքեր, համացանց և այլն) և պատճառներից (դժգոհություն, պատվերի կորուստ,վնաս և այլն) իրավունք չունի գործածել վիրավորական, զրպարտիչ, արժանապատվությունը նսեմացնող բառեր և արտահայտություններ։ Նշված պայմանի խախտման դեպքում Ընկերությունն իրավունք է վերապահում առանց որևիցե նախազգուշացման արգելափակել Հաճախորդի անձնական պրոֆիլը, ինչպես նաև դադարեցնել նրան ծառայությունների հետագա մատուցումը։ Ընդ որում արգելափակումը չի ազատում կողմերին միմյանց նկատմամբ չկատարված պարտավորությունների ամբողջական կատարումից։

6.4. Պատվերը չառաքելու, Պատվերի վնասվածքի կամ կորստի կամ թերի առաքման հետ կապված գրավոր բողոքը Հաճախորդը ներկայացվում է Ընկերությանը 30 օրացուցային օրվա ընթացքում` Պատվերի հանձնման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտից սկսած: Ընդ որում, ժամկետի հաշվարկման երկու հիմքերի առկայության դեպքում ժամկետի ավարտ է համարվում ավելի ուշ լրացող ժամկետը:

6.5. Գրավոր պահանջում (բողոքում) պարտադիր նշվում է`

· դիմումատուի (օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

· պահանջի (բողոքի) էությունը,

· վնասի առկայության դեպքում` նաև պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները և մանրամասն հիմնավորված հաշվարկը։

6.6. Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում ստացման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

6.7. Հաճախորդները գրավոր պահանջի (բողոքի) հետ կապված պատասխանին համաձայն չլինելու դեպքում կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված միջոցների:

6.8. Պատճառված վնասի փոխհատուցման դեպքում վճարումը Ընկերության կողմից կատարվում է ` Կողմերի միջև կարգով և ժամկետներում:

6.9. Ընկերության կամ իր գործընկերների մեղքով ապրանքի կորստի, վնասվածքի, պակասի և այլ թերությունների համար պատասխանատվությունը կրում է Ընկերությունը։ Ամեն դեպքում Ընկերության պատասխանատվությունը սահմանափակվում է Ձեր վճարած գումարի չափով։

6.10. Հաճախորդը պարտավոր է պատվերը ստանալիս ստուգել դրա ամբողջականությունը և որակը։ Պատվերը ստանալուց հետո առաջացած կամ բացահայտված թերությունների համար, որոնք Հաճախորդի կողմից չեն նշվել Պատվերը ստանալիս, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։

ԳԼՈՒԽ 7. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԿԱՅՔԵՐԸ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ

7.1. Ընկերության Կայքը և Հավելվածը կարող են պարունակել այլ կայքերի և հավելվածների հղումներ կամ հիպերլինկեր (այսուհետ նաև՝ Այլ Կայքեր), հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, ապրանքներ, գրաֆիկ նկարներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց (այսուհետ նաև՝ Երրորդ անձանց նյութեր): Ընկերությունը չի ներկայացնում այդ Երրորդ անձանց, անձամբ չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշմարտացիությունը, հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում Երրորդ անձանց նյութերի և Այլ Կայքերի համար:

7.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր Հավելվածի միջոցով երրորդ անձանց կողմից առաջարկվող և մատուցվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար:

7.3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր միջոցով կամ օգնությամբ Հավելվածից դուրս երրորդ անձանց կայքերից գնված ապրանքերի որակի, սարքինության, ամբողջականության, ինչպես նաև այդ ապրանքները Ձեր ակնկալիքներին համապատասխանելու համար։ Դուք ամբողջովին պատասխանատվություն եք կրում նման Պատվերները ստանալու, Երրորդ անձանց հետ բանակցելու, Պատվերը վերադարձնելու և Պատվերի հետ կապված ցանկացած այլ գործողության համար։

ԳԼՈՒԽ8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

8.1. Դուք կարող եք այցելել Ընկերության Կայք առանց գրանցվելու, սակայն koriz-ի ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել:

8.2. Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրում եք հետևյալ տեղեկատվությունը.

· Ձեր անունը,ազգանունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:

8.3. Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:

8.4. Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները մշակվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով:

8.5. Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար:

8.6. Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների ընդունում և առաքում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում, հավելվածի սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

8.7. Ձեր տրամադրած տեղեկությունները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով.

· Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,

· Ձեզ հետաքրքրող Ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,

· Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,

· մեր Ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,

· Կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը և Ծառայությունները բարելավելու համար,

· կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,

· Օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ԳԼՈՒԽ 9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

9.1. Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:

9.2. Պայմանագրի լուծման և Հավելվածում իր պրոֆիլը փակելու նպատակով Հաճախորդը պետք է պարզապես ջնջել/հեռացնել Հավելվածը։

Դուք կարող եք ջնջել հաշվը ծրագրում՝ հետևելով այս քայլերին՝

    1. Մտնեք ծրագրի Անձնական բաժնում։

    2. Կտտացրեք "Ջնջել հաշիվը" կոճակը։

    3. Մուտքագրեք հաշվին կապված գաղտնաբառը։

    4. Հաստատեք ջնջումը՝ հեռացնելով հաշվը ծրագրից։

9.3. Ընկերությունը իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը (արգելափակելով կամ հեռացնելով Հաճարորդի պրոֆիլը), եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող, վիրավորական, զրպարտիչ և վարկաբեկող տեղեկություններ է տարածում Ընկերության և նրա կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը: